Բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո. Նիկոլ Փաշինյան

Կառուցողական մոտեցում ցուցաբերել և ի վերջո հրապարակային համաձայնել իմ բանաձևի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Իմ կոչը մնում է նույնը Ադրբեջանի ղեկավարին՝ ի վերջո կառուցողական մոտեցում ցուցաբերել, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց Փաշինյանը:

«Այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018 թվականից հետո դրել է Ղարաբաղի հարցի ու տարածաշրջանային քաղաքականության հիմքում, այն ընկած է խաղաղության բովանդակության վրա, և դա տեսանելի է միջազգային հանրության համար:

Իսկ այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը շատ երկար ժամանակ, ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա է: Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախն ու Հայաստանն այս ամբողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով:

Միայն այդ պարագայում կարող էր ռազմաշունչ հայտարարությունների վրա հիմնված քաղաքականությունը լինել արդյունավետ: Բայց քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով, առավել ևս Արցախի հարցն ընկալելու մշակույթ չունի:

Եվ մենք ասել ենք, որ բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակության պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո: Քանի որ հանգամանքների բերումով ռազմաշունչ բովանդակությունը արդյունավետ չէ, հայտնվում է տեղապտույտի մեջ»,- ասաց Փաշինյանը: