Ո՞րն է Փաշինյանի նպատակը․ վերահսկելի՞ դարձնել Ծառուկյանին, փոշիացնե՞լ ԲՀԿ-ը (տեսանյութ)

Հեղափոխական իշխանությունն իրենից  հեռացնում է  բոլոր այն անձանց, քաղաքական ուժերին,  որոնք հեղափոխության օրերին օժանդակեցին  իրեն։  Թավշյա հեղափոխականներից  հեռացավ ՀՅԴ-ն, մերժված է «Լուսավոր Հայաստանը», հիմա էլ սլաքներն ուղղված են  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ։

Վաղն էլ հերթը  կհասնի  սեփական թիմակիցներին, յուրայիններին․ կհեռացվեն բոլոր նրանք, ովքեր չեն կատարի Փաշինյանի կամքը: Թավիշը  շարունակում է  ցնցել  Հայաստանը։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում