Իմ համոզմունքն է, որ 24:00-ին հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի․ ՀՌՀ նախագահ (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ որոշ հեռուսաընկերություններ խախտում են օրհներգի մասին օրենքի նորմը՝ հրապարակելով ոչ ճիշտ օրհներգ, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էլ արձագանքեց, որ իրենք գրավոր իրազեկում են, թե օրհներգի որ տարբերակը պետք է հեռարձակել, մինչդեռ օրենսդրական բացի պատճառով չեն կարող պատասխանատվության ենթարկել նման հեռուստաալիքներին։ Նորմը կա, բայց նորմի հետևանքները սահմանված չեն, և որևէ պատիժ նախատեսված չէ։
«Դրա իրավունքը ունեն, որովհետև որևէ պատիժ դրա համար չեն կրում։ Նորմեր պետք է լինեն, որպեսզի հեռուստաընկերություններն այդ նորմերը պահպանեն։ Առանց պատժիչ նորմի չի կարելի։ Բայց իմ համոզմունքն է, որ 24:00-ին հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում