ՌԴ-ում մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Ռուսաստանում հունիսի 17-ին մեկնարկել են համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական ​​կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ փորձարկումներին մասնակցում է երկու խումբ՝ ընդհանուր առմամբ 76 կամավոր:

Պատվաստանյութի երկու ձևերի՝ հեղուկ և լիոֆիլիզացված, հետազոտությունները կիրականացվեն Բուրդենկոյի անվան ռազմական հոսպիտալում և Սեչենովի համալսարանում: