Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա այսօր` հունիսի 17-ին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 19:00-ին:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Դատական նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան, ժամը 19:00-ին, Շենգավիթի դատարանում»,- ասաց Տոնոյանը:

Խափանման միջոց կալանքն ընտրելու քննիչի միջնորդությունը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը։