Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 274 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 446 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 333 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 208 հազար 402 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 119 հազար 132 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 928 հազար 834-ի, մահերինը՝ 45 հազար 456-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 553 հազար 301 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 7 հազար 478 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 354 հազար 161 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 11 հազար 921:

Մեծ Բրիտանիայում առկա է 298 հազար 136 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Մահերի թիվը կազմում է 41 հազար 969: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 291 հազար 408, մահերինը՝ 27 հազար 136: Իսպանիաին հաջորդում է Իտալիան, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային, Իրանին և Պերուին: Իտալիան առանձնանում է 237 հազար 500 ընդհանուր, 34 հազար 405 մահվան դեպքով:

Պերուում հաստատված դեպքերի թիվը 137 հազար 156 է: Մահացության ցուցանիշը կազմում է 7 հազար 056: Վարակվածների ընդհանուր թվով Պերուին հաջորդում է Իրանը, որը հայտնվել է 9-րդ տեղում:

Իրանում առկա է 192 հազար 439 հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 9 հազար 065 մարդ: Տասնյակը եզրափակում է Գերմանիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 188 հազար 382-ի, մահացածներինը՝ 8 հազար 910-ի:

Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 181 հազար 298 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 4 հազար 842 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 19-րդ տեղում: Այստեղ վարակի նոր բռնկում է արձանագրվել, նախօրեին  նոր դեպքերն ավելացել է 44-ով: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 265 է, որից ապաքինվել է 78 հազար 379-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 888-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 14 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: