Պատմամշակութային օբյեկտներում կուտակումների, դիմակ կրելու նկատմամբ վերահսկողություն կիրականացվի

ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ այսօրվանից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի.

  • պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,
  • զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում,
  • բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում,
  • հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)
  • մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը: