Հեղափոխություն արած ուժը փաստացի դավաճանեց իր իսկ սկզբունքները

…այս օրերի թոհուբոհի մեջ մի տեսակ հետաքրքիր զգացում ունեմ։ Նայում եմ և վերլուծում եմ այն իշխանավորներին ( կապ չունի պատգամավոր են, կառավարությունից են) և ուղղակի ապշում եմ, թե որքան են իրենց պահելաձևը, քաղաքական սկզբունքները, մտածելակերպը տրանսֆորմացրել ակնհայտ ստի և էժան փիար քարոզի` ընդամենը երկու տարվա ընթացքում։

Ի՞նչն է պատճառը, որ հեղափոխություն արած ուժը փաստացի դավաճանեց իր իսկ սկզբունքները`ժպիտը երեսին մեկնարկ տալով լայնածավալ քաղաքական հետապնդումներին` հիմնված ստի և նենգափոխություն վրա, ինչը ստիպեց իրենց մեկ օրում կուրանալ և խլանալ,  «չտեսնել» ակնհայտ բռնությունը և «չլսել» հասարակ մարդկանց ձայնը:

Ի՞նչը ստիպեց իրենց` «մարդը ամենամեծ արժեքն է» կարգախոսը շուրթերին, ցեխի մեջ նետել արդարությունը և ճշմարտությունը։

Ասում են, որ բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, միգուցե դա է պատճառը, անկեղծ չգիտեմ։

Հ.Գ. Եվ կներեք, որ այսօր շփոթվեցի, երբ ասացի, որ «Սպանել վիշապին» գիրքը գրել է Բերտոլդ Բրեխտը, հուզված էի, կներեք, գիրքը գրել է Եվգենի Շվարցը և խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կուրացել են և խլացել անպայման կարդալ այդ գիրքը, շատ բան պարզ կդառնա «հեղափոխական» իշխանությունների գործելաոճի տրամաբանության մեջ։

Հ.Գ.Գ. Չեմ վախենում և չեմ լռելու:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

…այս օրերի թոհուբոհի մեջ մի տեսակ հետաքրքիր զգացում ունեմ։ Նայում եմ և վերլուծում եմ այն իշխանավորներին ( կապ չունի…

Опубликовано Arman Abovyan Вторник, 16 июня 2020 г.