Արցախում կորոնավիրուսի հաստատված վարակ ունի ևս 12 քաղաքացի. նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մեջ: Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ով վարակված է 91 մարդ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը:

Այս պահին Արցախում մեկուսացված է 94 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1467 է: