Ընդդիմադիր ամենամեծ խմբակցության նկատմամբ տեղի է ունենում կոշտ, շրիշակի մակարդակից էլ ցածր, «գեղցի» քաղաքական հետապնդում

Ճիշտ այս պահին երկրի օրենսդիր մարմնում տեղի է ունենում «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» խայտառակություն, երկրի օրենսդիր մարմնում ընդդիմադիր ամենամեծ խմբակցության նկատմամբ տեղի է ունենում կոշտ, շրիշակի մակարդակից էլ ցածր, «գեղցի» քաղաքական հետապնդում, փորձ են անում լռեցնել քննադատական ցանկացած խոսք, ակնհայտ է, որ «գործ է կարվում» կոշտ մախաթի ասեղով և պարանով․․.Եվ այս ամենը կատարվում է սեփական տապալումները, սեփական հանցագործությունների մասին փաստերը, մոռացության տալու նպատակով․․. Բայց՝ չի ստացվելու․․.

Ակնհայտ է մեկ բան ևս՝ խորհրդարանի մեկ այլ այսպես կոչված ընդդիմադիր ուժ իր դեմքը փրկելու համար շարունակ ՀՀԿ-ի անունն է տալիս, դա էլ ձեզ չի փրկելու, այ խավարասերներ․․․Հիշողություն կա, պատմություն կա, ականատեսներ կան, սսկվեք գոնե․․.

Դատապարտում եմ այս պահին մեր երկրում կատարվող քաղաքական հետապնդումները, փողոցներում իրենց բողոքը արտահայտող քաղաքացիների ձերբակալությունները, դատապարտում եմ այն քաղաքական ցինիզմը, որի արդեն օրեր շարունակ ականատեսն ենք․․․

Հ․Գ․ Մի առիթով տարիներ առաջ ասել եմ, որ դատախազները սիրելու բան չեն, հիմա հաստատում եմ խոսքս, կամակատարները բոլոր ժամանակներում նույն դեմքը ունեն․․․Ոչ մի դիմակ նրանց ևս չի փրկելու․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Ճիշտ այս պահին երկրի օրենսդիր մարմնում տեղի է ունենում <թավշյա, ոչ բռնի, ժողովրդական> խայտառակություն, երկրի օրենսդիր…

Опубликовано Մարգարիտ Եսայան Вторник, 16 июня 2020 г.