Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի՝ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան», – նշված է որոշման մեջ։