Հայաստանը կկատարի՞ Իսրայելի պահանջներն ընդդեմ Իրանի, ինչո՞ւ է Իրանը մտահոգված (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է իրանցի փորձագետ Փույա Հոսսեյնին։

Հունիսի 9-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին Թեհրանում գտնվող ՀՀ դեսպանության շենքի դիմաց և բողոքի ակցիա են անցկացրել Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման կապակցությամբ։ Ցուցարարները պաշտոնական Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թել-Ավիվի նկատմամբ:

Նրանք վանկարկել են «Մահ Իսրայելին, մահ Միացյալ Նահանգներին և մահ Բրիտանիային» կարգախոսներն ու այրել են Իսրայելի դրոշը: Կարծեմ անգամ նախազգուշացում է եղել, որ Հայաստանի դրոշը ևս կարող է այրվել:

Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Իսրայելի հետ համագործակցության գինը շատ ծանր է լինելու»:

Հայաստանի կառավարությունը 2019-ի սեպտեմբերի 19-ի նիստում հաստատեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին նախագիծը։ Այն արդեն բացվել է և տեղակայված է Թել Ավիվում։

Ի դեպ, Իրանի ԱԳ խոսնակը դեռ ամիսներ առաջ հայտարարություն էր արել, որ Հայաստանը պետք է վերանայի իր որոշումը Իսրայելի դեսպանատան բացման վերաբերյալ: Մինչ այդ Իրանի որոշ պատգամավորներ էին հայտնել իրենց դիրքորոշումները, դրանից հետո փորձագիտական շրջանն էր հայտնել տարատեսակ վերլուծական հոդվածներով:

Պաշտոնական Երևանն ավելի վաղ հստակեցրել է, որ Հայաստանն իր հարաբերությունները երրորդ երկրների հետ ճշտում է՝ ելնելով իր ազգային շահերից, և միաժամանակ ընդգծել, որ ՀՀ հարաբերությունները այլ երկրների հետ երբևէ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների վրա:

Ի՞նչ մտահոգություններ կան Իրանում՝ կապված հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման հետ, ցանկացած պետություն իրավասու է ինքը որոշելու իր դիվանագիտական քաղաքականությունը: Ի վերջո նույն Իրանը դիվանագիտական հարաբերություններ ունի մեր թշնամի պետության հետ, Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է համարվում, նույն հաջողությամբ բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Իրանում ի՞նչ մտահոգություններ կան՝ Հայաստան-Իսրայել հարաբերությունների առումով: Փույա Հոսսեյին ասաց, որ իրականում Իրանը ոչ թե Հայաստանին չի վստահում, այլ շատ լավ է ճանաչում Իսրայելին, որն ամեն գնով փորձում է իր դաշնակից պետություններին պարտադրել Իրանի հետ լարվածություն և տվյալ պետությանն օգտագործել Իրանի դեմ իր քաղաքականությունն իրականացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում