ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ի բակից ԱԱԾ տարան (տեսանյութ)

ԱԱԾ աշխատակիցները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ի բակից տեղափոխեցին ԱԱԾ։

ԱԺ-ում ունեցած իր ելույթում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ քիչ անց գնալու է ԱԱԾ, քանի որ իրեն դարձյալ կանչել են հարցաքննության։

Ազգային ժողովում հավաքված էին ԱԱԾ մեծ թվով աշխատակիցներ և երբ խորհրդարանում ելույթն ավարտելուց հետո Ծառուկյանը դուրս եկավ շենքից, ԱԱԾ ներկայացուցիչներից մեկը Ծառուկյանի հետ նստեց նրա մեքենան։