ԱԺ շենքի հարակից տարածքից ոստիկանությունը 100-ից ավելի քաղաքացու բերման է ենթարկել (լուսանկարներ)

ՀՀ ազգային ժողովի շենքի մոտից ավելի քան 100 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։

Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Ժամը 11։00-ի դրությամբ ԱԺ-ի դիմացից ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 103 անձ»,- նշել են ոստիկանությունից։

Ազգային ժողովը հունիսի 16-ին քննարկում է ԱԺ ,Բարգավաճ Հայաստանե խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը։