Քաղաքացիները բեռնատար ավտոմեքենաներով փակել են Աբովյան-Երևան ավտոճանապարհը, կան բերման ենթարկվածներ

Քաղաքացիները բեռնատար ավտոմեքենաներով փակել են Աբովյան-Երևան ավտոճանապարհը։ Aysor.amտեղեկություններով բեռնատար մեքենաներով փակ է Ավանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհը։ Տաքսիներով փակել են նաև «Դալմա մոլի» հատվածը։ Ավտոբուսով փակ է Մաշտոցի պողոտայի ստորգետնյա հատվածը։

Հիշեցնենք՝ այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

ԱԺ հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Բողոքի ակցիա իրականացնող շուրջ հինգ տասնյակ քաղաքացի է բերման ենթարկվել։