ԲՀԿ-ի մարզային գրասենյակներում իրավապահները ստուգումներ են իրականացնում. Արման Աբովյան

Իրավապահները ստուգումներ են իրականացնում ԲՀԿ-ի մարզային գրասենյակներում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նա նաև հավելեց, որ իրավապահները որոշում են կայացրել ստուգումներ իրականացնել պատգամավոր Նաիրա  Զոհրաբյանի աշխատասենյակում: Հարցին, թե որքանով են իրավաչափ իրավապահների գործողությունները, Աբովյանը նշեց. «Չգիտեմ՝ որքանով են իրավաչափ, ամեն դեպքում սա աննախադեպ ճնշում է կուակցության նկատմամբ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության պտագամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է արել,  նշելով, որ իր աշխատասենյակը ցանկանում են խուզարկել: