«Վերելք». Մեծ դեպրեսիային սպասելիս (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը կարծում է, որ հայ ժողովուրդը գտնվում է խիստ կարևոր, անհրաժեշտ փուլում: Այդ փուլը կոչվում է իրականության ճանաչման փուլ: Այդ փուլում ժողովրդի մտածող, պատմական հանգամանքներով պայմանավորված խիստ փոքրաթիվ հատվածը դուրս կգա ուտոպիայից, նրան վերջապես տեսանելի կլինի իրականությունն իր անողոք աղետալիությամբ, այդ հատվածը վերջապես կիմանա, որ մեր պետությունը ձևական է, ԱԺ-ն ձևական է, կառավարությունը ձևական է, դատախազությունը ձևական է, ոստիկանությունը ձևական է, իշխանության համակարգի մյուս տարրերը ևս ձևական են, և ոչ մեկը չի կատարում իր գործառույթը: Ու այդ հատվածը վերջապես կհասկանա, որ դա ինչ-որ մեկի չար կամքով չէ այդպես, այլ որովհետև ժողովուրդն ինքն է ձևական: Հետո արդեն կխորհի իրականության վերափոխման ռեալ ծրագրերի մասին: Թե որը կարող է լինել ելքի ծրագիրը, այդ մասին խոսվում է «Վերելքի» այս թողարկման ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում