Այսուհետ սերտորեն համագործակցելու ենք մեր պառլամենտական ընդդիմադիր գործընկերների հետ`ժողովրդի շահերից բխող լավագույն օրենսդրական լուծումները գտնելու նպատակով

Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող բոլոր օրինագծերը, որոնք հակասահմանադրական են կամ չեն բխում մեր ժողովրդի շահերից, մեր կողմից ուղարկվելու են ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննության:

Ընդ որում, այսուհետ սերտորեն համագործակցելու ենք մեր պառլամենտական ընդդիմադիր գործընկերների հետ`ժողովրդի շահերից բխող լավագույն օրենսդրական լուծումները գտնելու նպատակով:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ստանում եմ բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ առ այն, որ կոռոնովիրուսը ախտորոշող թեստավորումը՝ շրջաններում շատ վատ է կազմակերպված , ավելի ճիշտ մարդիկ վրդովված են, որ չունեն հնարհավորություն թեստավորվելու, դե իհարկե եթե չհաշվենք վճարովի թեստավորումը՝ մասնավոր բուժհետազոտական կենտրոններում (վճարովի թեստավորումները առհասարակ նոնսենս են համաճարակի ժամանակ)։Ես համոզված եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ԱՆՊԱՅՄԱՆ ունենա իր ցանկության համաձայն և երբ կամենա ԱՆՎՃԱՐ թեստավորում անցնելու հնարավորություն և պետությունը ուղղակի պարտավոր է շատ շուտ ստեղծել այդ հնարհավորությունները։Ինչ վերաբերվում է համաճարակի դեմ էֆեկտիվ պայքարի բանաձևին, ապա միակ տարբերակը դա համատարած բոլորին թեստավորելն է, ընդ որում նվազագույնը մեկ ամսվա ընթացքում երկու անգամ։Առանց որևէ վերապահումների,միայն մասսայական թեստավորում։Այո, իշխանության ներկայացուցիչները բերում են փաստարկներ, որ մեր մոտ թեստերի քանակը բավարար է, սակայն պետք չէ լինել համավարակաբան, որպեսզի հասկանանք, որ հիվանդության տարածման շղթան կոտրելու համար, շատ քիչ է կոչեր անել, որ մարդիկ դիմակ կրեն կամ մարդկանց ստիպել ,որ փոխեն իրենց վարքագիծը , պետք է առաջին հերթին բացահայտել մաքսիմալ քանակով վարակակիրներ, իսկ դա հնարհավոր է անել միայն և միայն համատարած թեստավորման միջոցով։Ուրիշ տարբերակ չկա համաճարակի տարածման տեմպերը վերահսկելու համար։Հ.Գ Մասսայական թեստավորում իրականացնելու դեպքում, թեստերը պետք է լինեն՝ ստուգված ու բացարձակ անվտանգ։

Опубликовано Arman Abovyan Пятница, 12 июня 2020 г.