Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային

Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս

Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ՝ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ:

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային:

Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար:

Հ.Գ. Խնձոր կերեք, խնձոր:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող…

Опубликовано Naira Zohrabyan Понедельник, 15 июня 2020 г.