ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի 953 աշխատակից վարակված են COVID-19- ով

Հունիսի 11-ի դրությամբ ՄԱԿ-ում 953 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի աշխատանքային գրաֆիկը հեռավար կմնա մինչև հուլիսի վերջ:

Համաձայն ՄԱԿ-ի «Թվիթերի»-ի պաշտոնական հաղորդագրության՝ Մալիում 187 խաղաղապահ վարակվել են կորոնավիրուսով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ավելի վաղ ասել էր, որ բժշկական ծառայությունների խորհրդատվության ընթացքում մասնագետների առաջարկությունների հիման վրա որոշվել է երկարաձգել կազմակերպության գլխավոր գրասենյակի հեռավար աշխատանքը մինչև հուլիսի 31-ը: Հեռավար աշխատանքի ձևաչափը իրականացվել է ՄԱԿ-ի անձնակազմի համար այս տարվա մարտին: