Չինացիները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ անել անգամ կորոնավիրուսի պայմաններում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի քունգֆուի ֆեդերացիայի անդամ, միջազգային քունգֆուի ֆեդերացիայի քարտուղար Պարույր Սինիավսկին, որը ներկայացրեց Չինաստանում կորոնավիրուսային իրավիճակը՝ ասելով, որ ցավոք Պեկինում նոր բռնկումներ են եղել, բայց շատ արագ օջախը մեկուսացել է, և վարակի հետագա տարածումը կանխվել է։

Հաղորդման հյուրը ասաց նաև, որ չինացի գործարարները, արտադրողները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելով, ցավոք այստեղ ըստ պատշաճի չեն վերաբերվում այդ առաջարկներին, ամեն դեպքում դեռևս բարձր մակարդակով որևէ առաջարկ՝ արված Չինաստանից, չի քննարկվել։ Բայց Պարույր Սինիավսկին դեռ հույս ունի, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության չեղարկումից հետո, երբ Հայաստանը նույնպես կբացի իր օդային սահմանները, ներդրողները հնարավորություն կունենան նորից Հայաստան այցելելու և այս անգամ նրանց հանդեպ այլ վերաբերմունք կլինի։ Հատկապես կորոնավիրուսի պատճառով թուլացած մեր տնտեսությունն օդ ու ջրի պես այդ ներդրումների կարիքն ունի, իսկ չինացիներն էլ նաև քաղաքական հետաքրքրվածություն ունեն Հայաստանում իրենց տնտեսական ներկայությունն ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում