Իրանի արտգործնախարարը Թուրքիայում է

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թուրքիայում է։

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Իրանի ԱԳ նախարարի այցը կկայանա հունիսի 14-15-ին։

«Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, նախատեսվում է նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ տեսակետների փոխանակում», – ասված էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Այսօր՝ հունիսի 15-ի կեսօրին, Մուհամադ Ջավադ Զարիֆը Ստամբուլում հանդիպում կունենա իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս կկազմակերպվի։

Հիշեցնենք, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԳ և պաշտպանության նախարարների այցը Թուրքիա հետաձգվել է:

Աղբյուրը՝ «Անադոլու»