Ռուս բարձրաստիճան պաշտոնյաների այցը Թուրքիա հետաձգվել է

Հունիսի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև, որի ժամանակ ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է, որ իր և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է:

«Անադոլու» գործակալությոան տեղեկացմամբ, այս մասին Թուրքիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել:

«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մեր նախարարի հեռախոսազրույցի ժամանակ որոշվել է, որ կշարունակվեն շփումներն ու բանակցությունները երկու երկրների փոխնախարարների միջև»,-ասված է մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ զրույցի ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր: