Ֆրանսիան հունիսի 15-ից կբացի երկրի սահմանները եվրոպացի զբոսաշրջիկների առջև

Ֆրանսիան հունիսի 15-ից սահմանները բացում է ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:

«Հաշվի առնելով Ֆրանսիայում և Եվրոպայում սանիտարական իրավիճակի բարվոք զարգացումը և, նախօրեին ԵՄ կողմից ներկայացված առաջարկությունների համաձայն, Ֆրանսիան հունիսի 15-ի 00:00-ից հանում է իր երկրի ներքին սահմանը հատելու սահմանափակումները (խոսքը և՛ ցամաքային, և՛ օդային, և՛ ծովային սահմաններ մասին է)»,- նշված է փաստաթղթում:

Նշվում է նաև, որ հունիսի 15-ից «եվրոպական տարածքից» դուրս եկած մարդիկ՝ ԵՄ անդամ հանդիսացողների և Անդորայի, Իսլանդիայի, Լիխտեյնշտեյնի, Մոնակոյի, Նորվեգիայի, Սան Մարտենի, Սա Մարիոյի, Շվեյցարիայի և Վատիկանի բնակիչները կկարողանան Ֆրանսիայի տարածք մտնել առանց սահմանափակումների, ինչպես դա տեղի էր ունենում մինչև մայիսի 18-ը: