Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 8, ապաքինվել՝ 5 քաղաքացի

Վրաստանում հունիսի 13-ի դրությամբ, 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, ապաքինվել է 5 քաղաքացի:

Վիրուսի հաստատման առաջին դեպքից՝ փետրվարի 26-ից հետո Վրաստանում արձանագրվել է վարակման 851 դեպք, այստեղից 702-ն ապաքինվել է,13-ը` մահացել:

Կարանտինի ռեժիմում է 3026, հատուկ վերահսկողության ներքո` 297 մարդ: