Ինչո՞ւ է Հայաստանը միացել հակաչինական Ալիանսին

ԱՄՆ-Չինաստան «սառը պատերազմը» ոչ միայն նոր թափ է հավաքում, այլ հետկորոնավիրուսային աշխարհում ավելի է ակտիվանալու: Որպես գլոբալ գերտերություն՝ ԱՄՆ-ն փորձելու է ամեն կերպ զսպել չինական առաջընթացը: Նման զսպման մեխնիզմներից է նաև Կրոնական ազատության Ալիանսը, որը ձևավորվել է բոլորովին վերջերս:

Ինչու եմ կարծում, որ Ալիանսը հակաչինական է.

Եկող հայտարարություններից արդեն իսկ պարզ է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Չինաստանը գտնվի Ալիանսի թիրախում:

Դա են վկայում պետքարտուղար Պոմպեոյի այնպիսի հայտարարությունները, ինչպիսիք են. «Ղազախստանում ես հանդիպեցի Չինական Կոմունիստական ​​կուսակցության կողմից Սինցզյանում ձերբակալված էթնիկ ղազախների ընտանիքներին», կամ «մենք դատապարտում ենք Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության թշնամանքը բոլոր հավատքների նկատմամբ: Մենք գիտենք, որ ձեզանից մի քանիսը քաջաբար ետ են մղել չինական ճնշումները՝ համաձայնելով մաս կազմել այս Ալիանսին, և մենք շնորհակալություն ենք հայտնում դրա համար»:

2019-ի սեպտեմբերին պետքարտուղարի տեղակալ Սալլիվանը փակ քննարկում էր կազմակերպել ՄԱԿ-ում` «Մարդու Իրավունքների ճգնաժամ Սինցզյանում» թեմայով: Ըստ հաղորդագրության՝ «Միջոցառմանը ներկայացվեցին Չինաստանի դաժան զոհերի խորապես անձնական պատմությունները բռնաճնշումների քարոզարշավ ընդդեմ ուիգուրների, էթնիկ ղազախների, էթնիկ ղրղզների և այլ մահմեդական անձանց դեմ: Չինաստանի բռնաճնշումների արշավը, ի թիվս այլ իրավախախտումների, ներառում է զանգվածային կալանքեր և 2017թ. ի վեր ճամբարներում արդեն, իսկ կան շուրջ մեկ միլիոն կալանավորված: Փոխպետքարտուղարը ողջունեց բոլոր այն գործընկերներին, որոնք միանում են Չինաստանին ուղղվող կոչին՝ վերջ տալու մարդկանց դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքին Սինցզյանում». նշված է պաշտոնական հայտարարության մեջ:

Արդեն իսկ ակնհայտ է, որ սա երկու գերտերության մարտի դաշտերից մեկն է ու հեչ ակնհայտ չէ, թե Հայաստանը կոնկրետ ինչ շահ է ունեցել Ալիանսին միանալու համար:

Մեր արտաքին քաղաքականության անհեռատեսությունը համեմեմ այն հանգամանքով, որ 2020-ի նոյեմբերին, եթե Թրամփը պարտվի, ապա այս Ալիանսի ապագան մշուշոտ է դառնում: Ինչու՞ էր ընդհանրապես պետք մինչև նոյեմբեր «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների մեծ կռվի մեջ ու չինացիների հետ լարվել: Լարվում էիք, գոնե նոյեմբերից հետո լարվեիք, որ դիմացներդ 4 տարի «երաշխավորված» ակնկալիք ունենաիք:

Եվ դեսերտը՝ Ռուսաստանի դիրքորոշումը. «Կրոնական Ազատությունը՝ Ալիանսը, որը ստեղծել է Միացյալ Նահանգները, կարող է պարտադրել ամերիկյան արժեքները ամբողջ աշխարհին, և դաշինքի կողմից արված ազատության մակարդակի գնահատականները կլինեն քաղաքականացված, քանի որ սա կրոնական միավորում չէ»:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Ինչու՞ է Հայաստանը միացել հակաչինական ԱլիանսինԱՄՆ-Չինաստան «սառը պատերազմը» ոչ միայն նոր թափ է հավաքում, այլ…

Опубликовано Suren Sargsyan Пятница, 12 июня 2020 г.