Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 752 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 428 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 973 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 117 հազար 027 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 116 հազար 831 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 829 հազար 902-ի, մահերինը՝ 41 հազար 901-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 520 հազար 129 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 829 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 309 հազար 603 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 8 հազար 890:

Մեծ Բրիտանիայում առկա է 292 հազար 950 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Մահերի թիվը կազմում է 41 հազար 481: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 290 հազար 289, մահերինը՝ 27 հազար 136: Իսպանիաին հաջորդում է Իտալիան, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային: Իտալիան առանձնանում է 236 հազար 305 ընդհանուր, 34 հազար 223 մահվան դեպքով:

Պերուում հաստատված դեպքերի թիվը 220 հազար 749 է: Մահացության ցուցանիշը կազմում է 6 հազար 305: Վարակվածների ընդհանուր թվով Պերուին հաջորդում է Գերմանիան, որը հայտնվելլ է 9-րդ տեղում:

Գերմանիայում առկա է 187 հազար 251  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 863 մարդ: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 182 հազար 525-ի, մահացածներինը՝ 8 հազար 659-ի:

Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 175 հազար 218 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 4 հազար 778 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 11 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 075 է, որից ապաքինվել է 78 հազար 367-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 851-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: