Վրաստանում բազմամարդ հավաքների անցկացման համար տուգանքները կգործեն մինչև հուլիս 15-ը

Ավելի քան տասը մարդկանց մասնակցությամբ հարսանիքների, ոգեկոչման արարողությունների, մկրտությունների կամ տարեդարձերի հետ կապված սահմանափակումները Վրաստանում ուժի մեջ կմնան մինչև հուլիսի 15-ը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, հայտարարել է խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Անրի Օհանաշվիլին:

«Այս իրավունքները սահմանափակված են մինչև հուլիսի 15-ը, և որոշումը կկայացվի համաճարակաբանական իրավիճակից ելնելով: Մենք հիշեցնում ենք բնակչությանը, որ տասից ավելի մարդկանց հավաքը՝ տարեդարձ, հարսանիք, հիշատակ, մկրտություն նշելու համար, պատժվելու է տուգանքով»,- նշել է նա:

Օհանաշվիլու խոսքով՝ կարգը խախտող յուրաքանչյուր անձ տուգանվելու է 2 հազար լարիով (մոտ 650 դոլար), իսկ իրավաբանական անձը՝ 10 հազար լարիով (մոտ 3,3 հազար դոլար):