Իմ կոչն է, որ մենք բոլորով՝ որպես քաղաքացի, պաշտոնները մի կողմ դրած, կարգ հաստատենք․ վարչապետ (տեսանյութ)

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. երեկ ունեցել ենք նոր ռեկորդ. 723 նոր դեպք ենք արձանագրել. մահերը թիվը 6, բուժվածների թիվը՝ 442: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ որ միայն այս թվերի հետ կապված: Ես Սեւանից եմ աշխատանքի եկել եւ նույնիսկ մեքենայի պատուհանից երեւում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները: Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,-ասաց նա:

«Պետք է արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի պետականություն չենք ունեցել, և պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար, ուրիշի կողմից պարտադրված երևույթ, և հետևաբար պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ ասոցացվել է բռնության հետ, այդպես եղել է նաև Երրորդ Հանրապետության ժամանակ:
Մենք պետական կարգն ընկալել ենք որպես մեզ ազատությունից զրկելու գործիք: Հետևաբար 2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեզ բերել է ազատություն, ու քանի որ պետական կարգը միշտ մեր ենթագիտակցության մեջ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա այս ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ»,- ասաց նա և հավալեց, որ սա է պատճառը, որ տեղի ունեցողին չի կարողանում անվանում տալ:

«Սա շրջադարձային պահ է մեր պետության համար, մեր կամքով պետք է կարգ ստեղծենք։ Սա նշանակում է, որ մենք կջնջենք մեր ենթագիտակցության միջից պետականազրկության ամբողջ ինֆորմացիան, ֆայլերը: Սա դուրս է միայն կորոնավիրուսի շրջանակից, սա պատմական պահ է ու պատմական առաքելություն, որը կարող է պատմականորեն լինել կործանարար ու պատմականորեն լինել հզորացնող: Ուզում եմ ասել՝ իմ ակնկալիքը, կոչն է, որ մենք բոլորով՝ որպես քաղաքացի, պաշտոնները մի կողմ դրած, կարգ հաստատենք»,- շեշտեց վարչապետը:

Ըստ նրա՝ սա նշանակում է երկու բան, առաջինը, որ ամեն մեկն ինքը կատարում է կարգից բխող պայմանները, ինքն իր վարքագծով կարգ է պահում ու ուրիշից էլ պահանջում է նույնը: Խնդրելով, պահանջելով, պարտադրելով այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը լինի ամոթի պես մի բան, կարգը չկատարողն իրեն զգա «իզգոյ», օտարված, որով էլ կվերադառնա հանրային համակեցության տրամաբանության մեջ և դառնա հանրության կարգի մի անբաժանելի հատվածը:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեր հանրային վարքագծի հոգեբանական շերտերը:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 12 июня 2020 г.