Փաշինյանական իշխանությունը հայաստանյան իրականությունը վերածում է մղձավանջի` միգուցե գիտակցաբար հրահրելով քաղաքացիական պատերազմ

Այո՛, ՀՀ իշխանավորներից ոմանց ներկայիս որոշակի գործողություններ, եթե հասնեն իրենց նպատակին, կարող են հանգեցնել մեր երկրի ներսում լրջագույն, ՀՀ ազգային անվտանգությունը խարխլող ցնցումների:

Դժվար չէ կանխատեսել, որ դրանք շատ արագ կվերաճեն քաղաքացիական պատերազմի, որը, կարծում ենք, ծրագրված է Արևմուտքում, բայց չգիտակցելով կամ միգուցե շատ լավ գիտակցելով, հրահրվում է այստեղի որոշ իշխանավորների կողմից: Հենց դրան էլ սպասում է Ադրբեջանը` Արցախի և Հայաստանի Հանրապետության հարցերը միանգամից լուծելու համար: Բա ի՞նչ եք կարծում` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Արցախը կամ ազատագրված տարածքները հո չէր վերցնելու և նվիրելու Ադրբեջանին…

Խոսքը միայն գույքահարկի վերաբերյալ օրենքի մասին չէ, որով նախատեսվում է զգալի գումարներ պլոկել նաև այն սեփականատերերից, որոնք մինչ այժմ իրենց բնակարանների, տների մաշվածության և ոչ մեծ գումարով գնահատված լինելու շնորհիվ գույքահարկ չէին վճարում: Ավելին. նախատեսվում է նաև բարձրացնել մինչ այժմ իրենց բնակարանների, առանձնատների համար գույքահարկ վճարողներից գանձվող գույքահարկը, և այս ամենը` նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ մեր հասարակության գրեթե բոլոր անդամները հայտնվել են սոցիալ-տնտեսական ծանր, իսկ ոմանք նույնիսկ ծանրագույն պայմաններում` ստիպված լինելով օրվա հացն անգամ գնել պարտքով:

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում «Պիղծ իշխանությունից ծնվում են պիղծ օրենքներ» վերտառությամբ գրառմամբ տեղեկացրեց, որ պղծությունների ու այլասերումների քարոզը ԶԼՄ-ներով, օրենքի ուժով, ուզում են դարձնել պարտադիր: Ահա թե այս կապակցությամբ ինչ է հայտնել Հայկ Այվազյանն իր վերոնշյալ գրառմամբ.

«Ազգային ժողով է մտել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները։

Ընդամենը մեկ հատված օրենքի նախագծից։

Օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված են տեսալսողական հաղորդումներում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, հասարակական կամ մշակութային խնդիրների լուսաբանմանը ներկայացվող պահանջները։

7-րդ կետում նշված է, որ ազգային, կրոնական կամ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հետ կապված խնդիրների վերաբերյալ հաղորդումների շրջանակում պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու նաև տվյալ խմբերի ներկայացուցիչների կարծիքները:

Այսինքն լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց և իրենց այսպես կոչված «համայնքին», օրենքի ուժով, տրվելու է տեսալսողական հաղորդումներով այլասերման քարոզ իրականացնելու իրավունք։

Օրենքի նախագծում նշված է, որ սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»:

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարը հավելել է նաև, որ վերոնշյալ օրենքի նախագծի հեղինակներն են Վահագն Թևոսյանը («Իմ քայլը» խմբակցություն), Մխիթար Հայրապետյանը («Իմ քայլը» խմբակցություն), Արման Բաբաջանյանը:

Նշենք նաև, որ «Ազգային ժողով» կոչվածի պաշտոնական կայքում հրապարակված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` http://www.parliament.am/search.php?lang=arm&what=%D5%8F%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AC%D5%BD%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB+%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6&where=drafts:

Հիմա պատկերացրեք, որ «Ազգային ժողով» կոչվածն ընդունի այդ օրենքը և այդ օրենքով, ասենք, ինձ, խախտելով իմ սահմանադրական իրավունքները, փորձի պարտադրել, որ կրոնական կամ սեռական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ հաղորդումների շրջանակում պարտադիր հնարավորություն տամ ներկայացնելու նաև տվյալ խմբերի ներկայացուցիչների կարծիքները: Այսինքն` նկարահանման տաղավար հրավիրեմ նաև ՀՀ-ում գործող քայքայիչ ու տոտալիտար աղանդների ներկայացուցիչներին, գեյերին, լեսբիներին, տրանսգենդերներին… Կհրավիրեմ թե չեմ հրավիրի` դա իմ որոշելիքն է և իմ սահմանադրական իրավունքը, «Ազգային ժողով» կոչվածն իրավունք չունի պիղծ և հակասահմանադրական օրենքով ինձ նման բան պարտադրել, պարտադրանքը չկատարելու դեպքում էլ 500 000 դրամ տուգանել: Բայց, ասենք, տուգանեց, պատկերացնո՞ւմ են, թե դրանից հետո այդ 500 000 դրամի, ոչ բառացի, այլ առումով ասված, քանի հարյուրապատիկը կամ հազարապատիկն եմ հանելու իրենց քթից ու պնչից… Կարողանալո՞ւ են հանգիստ քնել… Թող երազախաբ չլինեն:

Եվ հենց այստեղ էլ կսկսվեն հոդված վերևում նշված ցնցումները, որոնց ողջ պատասխանատվությունը կընկնի անձամբ Փաշինյանի ու փաշինյանական իշխանության վրա: Ոմանք հասկանո՞ւմ են, թե ինչ է լինում, երբ դանակը հասնում է ոսկորին, երբ լցվում ու թափվում է համբերության բաժակը… «Թավշյա» իշխանազավթմամբ իշխանության եկածներին ժամանակն է հիշեցնել, որ իրենց իշխանությունն ԱՊՕՐԻՆԻ Է, ԼԵԳԻՏԻՄ ՉԷ, զուրկ են իրավական ու քաղաքական իմունիտետից, իրենց բոլոր չափերն էլ արդեն անցել են, հետևաբար ժամանական է ճամպրուկները հավաքելու և ինքնակամ ռադները քաշելու, քանի դեռ դա ստիպված չեն եղել կատարելու հարկադրաբար, որի դեպքում հատուցումը շատ դաժան է լինելու:

Արթուր Հովհաննիսյան