Որպես իշխանություն՝ առաջինն եք եղել, ով տվել է ապատեղեկատվություն հանրությանը համավարակի հետ կապված (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: Հիմնական զեկուցողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ազգային ժողովի ամբիոնից հանդես եկավ ելույթով. «Հարգելի՛ իշխանություն, դուք բողոքում եք, որ ապատեղեկատվական հոսքերը խանգարում են համավարակի դեմ պայքարում, բայց եկեք նստենք և անկեղծ խոսենք, որ դուք որպես իշխանություն ամենաառաջինն եք եղել, ով տվել է ապատեղեկատվություն քաղաքացիներին և հանրությանը համավարակի հետ կապված: Ով սկզբում ասել է, որ համավարակը վտանգավոր չէ, հետո սարսափեցրել է համավարակով: Ով սկզբում ասել է, որ դիմակ կրելը պարտադիր չէ, հետո մարդկանց պարտադրել է դիմակներ»:

Մանրամասները՝ տեսանյութում