Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, կարկուտ. ի՞նչ եղանակ է սպասում առաջիկայում

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-17-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ`քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ: Հունիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների  եղանակ: