Արտակարգ դրությունը, դիմակ կրելու պարտադիր պահանջը կկանխե՞ն վարակի տարածումը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Կյանքի ճանապարհ» հիմնադրամի նախագահ Ելենա Բաղդասարյանը, որի հետ շարունակեցինք մեր զրույցը Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի մասին։

Այսօր կառավարությունը հերթական անգամ մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրության ժամկետը՝ հաշվի առնելով երկրում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի անարդյունավետությունը ու վարակվածության, մահացության դեռևս չնվազող թվերը։ Այսօր հաստատվել է վարակման 612 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 281-ի, մահացել է 13 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը 258 է։ Հարցին, թե նման պայմաններում, երբ հայտարարված է արտակարգ դրություն, միևնույն է, դրական տեղաշարժ չկա, որքանո՞վ էր խելամիտ ևս մեկ ամսով երկարաձգել սահմանափակումները, Ելենա Բաղդասարյանն ասաց, որ հաշվի առնելով Հայաստանում վարակի տարածման անվերահսկելիությունը, արտակարգ դրության ժամկետը երկարացնելն անիմաստ է։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև վճարովի թեստավորմանը, դիմակների արտադրության անվերահսկելիությանը, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար տարբեր երկրների ու հիմնադրամների կողմից տրամադրվող միջոցների անվերահսկելության հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում