Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ստորագրել է նոր որոշում (https://u.to/1QC4GA), համաձայն որի՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները:

Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Շահումյանի շրջանի համայնքները վարակի տարածման օջախներ չեն և այլևս վտանգ չեն ներկայացնում: