Հիմա, այս մարդիկ նաև խորհրդարանական դիվանագիտության հերն անիծեցին, ամենուրեք, որտեղով անցնում են, փլատակեր են թողնում

Խորհրդարանական դիվանագիտությունը հզոր զենք է՝ արտաքին քաղաքականությունն առաջ տանելու, երկրներին իրականությունը ներկայացնելու և համապատասխան վերաբերմունք ձեւավորելու ճանապարհին։ Տարիներ շարունակ մեր երկրի խորհրդարանները ընդգծված ուշադիր են աշխատել խորհրդարանական դիվանագիտությունը առաջ տանելու, մեր երկրի շահերը հաստատելու, պատմական իրականությունները ներկայացնելու և մեր երկրի արտաքին քաղաքական իմիջի համար։ Եվ անցած բոլոր տարիներին խորհրդարանական ոչ մի պատվիրակության աշխատանքներում չեն եղել վրիպումներ, սխալներ և անճշտություններ։ Միշտ մեր խորհրդարանականները ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը ներկայացել են որպես եվրոպական արժեհամակարգին համահունչ, մարդու իրավունքներին և ժողովրդավարության հիմնաքարային սկզբունքներով ապրող և աշխատող պետություններ։ Եղել է ընդգծված հարգանք և ըմբռնում, և դրան մենք հասել ենք տարիների ոչ հեշտ աշխատանքի շնորհիվ։

ՀՀ-ում 2018-ին իշխանությունը զավթածները ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում իրար հետևից սխալներ և պարտություններ են գրանցում՝ ջուրը թափելով այն ահռելի աշխատանքը, որը կատարվել է մինչև 2018-ի մայիս։ Ահավասիկ՝ ապացույցը, այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն, Ժելենա Զավկոն, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարիա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են ընդունել՝ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման» վերաբերյալ:Որում տեղ են գտել խայտառակ ձեւակերպումներ, մասնավորապես «գրավյալ տարածքներ» արտահայտությունը, ինչպես նաև «Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականություն» արտահայտությունը։ Իսկ նման խայտառակ ձեւակերպումներ նախկինում երբեք չեն եղել։Բացեք և կարդացեք մինչ այդ եղած բոլոր հայտարարությունները և բանաձևերը։

Ինքս լինելով Հայաստան-Եմ պատվիրակության անդամ՝ անձամբ եմ տեսել իմ համեստ չափով մասնակից եղել Եվրախորհրդարանում մեր պատվիրակության ջանքերին, աշխատանքին, որպեսզի երբեք և ոչ մի պարագայում ոչ հայանպաստ և ոչ արցախանպաստ որևէ ձևակերպում չսպրդի որևէ զեկույցի կամ հայտարարության մեջ։ Անձամբ եմ տեսել մեր պատվիրակության/ղեկավարը իմ գործընկեր Սամվել Ֆարմանյաննն էր/ տքնաջան աշխատանքը յուրաքանչյուր եվրոպացի պատգամավորի, խմբի հետ, և կարևոր է, որ այդ աշխատանքը իր արդյունքը տալիս էր։ Ընդ որում այդ ամենը անձամբ տեսել է նաև Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա ևս այս պատվիրակության անդամ էր։ Հիմա, այս մարդիկ նաև խորհրդարանական դիվանագիտության հերն անիծեցին, ամենուրեք, որտեղով անցնում են փլատակեր են թողնում՝ ավերելով ամեն ինչ, կատարված բոլոր լավ գործերը․․Սրանք միայն պարգևատրվեն և ինքնապարգևատրվեն, թռչեն երկրից-երկիր և ետ գան իրենից առաջ արված ամբողջ լուրջ արտաքին քաղաքական, խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ կառուցած ամրությունները խորտակելով․․Այսպիսով հեռուն չեք գնալու, տղաներ և աղջիկներ, սա ձեզ համար Գյումրի-Երևան մայրուղին չէ․․․

2014 թիվ, Ստրասբուրգ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի նիստից հետո

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Խորհրդարանական դիվանագիտությունը հզոր զենք է՝, արտաքին քաղաքականությունն առաջ տանելու, երկրներին իրականությունը…

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 11 июня 2020 г.