Համավարակի հետևանքների հաղթահարմանն նպատակով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը նվիրաբերել է 5 000 ԱՄՆ դոլար գումար

Համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական աջակցության ծրագրերի խթանման նպատակով Մայր Աթոռում շարունակվում են նվիրատվություններ ստացվել աշխարհասփյուռ թեմերից, անհատներից, տարբեր ազգային հաստատություններից ու հիմնադրամներից։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը նվիրաբերել է 5․000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումար։

Ուկրաինայի հայոց թեմը կարիքավոր ընտանիքներին բաշխման նպատակով Մայր Աթոռին փոխանցել է 5․000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումարին համարժեք պարենային մթերք։

Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 25․000 (քսանհինգ հազար) ԱՄՆ դոլար գումար։

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը փոխանցել է 20․000 (քսան հազար) ԱՄՆ դոլար գումար՝ ի զորակցություն Սիրիայի հայ համայնքի։

Կանադայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ․ Զարեհ ավագ քահանա Զարգարյանի կողմից Սուրբ Էջմիածնին է նվիրաբերվել հավաքագրված 5․000 (հինգ հազար) կանադական դոլար գումար։