425 վարակակիր գտնվում է ծանր, 100 վարակակիր՝ ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 23-ը միացված են արհեստական շնչառական ապարատին

Ունենք կորոնավիրուսով վարակված մոտ 7000 պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության տակ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ հիվանդների չունեն հիմնական ախտանիշներ կամ թեթև ընթացք ունեն:

«1800-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 23 հոգի միացված է արհեստական շնչառական ապարատին»,- ասաց փոխնախարարը: