ՀՀԿ Հանրային ընդունարանի նպատակն է ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհված անձանց մահվան հանգամանքների պարզումը և բացահայտումը

Հաշվի առնելով համավարակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված մեծ թվով մահերը՝ ՀՀԿ Հանրային ընդունարանը պատրաստ է զոհերի հարազատներին ցուցաբերել իրավական օժանդակություն իրենց հարազատների մահվան հանգամանքների պարզման և անհրաժեշտության դեպքում նաև քրեաիրավական գնահատականների պահանջ ներկայացնելու հարցերում:

Օժանդակությունը վերաբերում է այնպիսի հանգամանքների պարզմանը, ինչպիսիք են՝

  • ❗կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու համարժեքությունը և տեղին ժամկետները,
  • ❗պարետատան կողմից ՀՀ տարբեր տարածքներում ձեռնարկված միջոցառումների համաչափությունը և արդյունավետությունը,
  • ❗բժշկական պատշաճ օգնության տրամադրումը,
  • ❗անձի կյանքը փրկելու օբյեկտիվ հնարավորության առկայությունը,
  • ❗մեղավորության առկայության դեպքում պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների ներկայացումը,
  • ❗քննության նկատմամբ օրենքի սահմաններում արդյունավետ վերահսկողության իրականացումը և այլն:

❗❗❗ՀՀԿ Հանրային ընդունարանի նպատակն է ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհված անձանց մահվան հանգամանքների պարզումը և բացահայտումը: