ԱԱԾ նորանշանակ տնօրենը երբևէ վառոդի հոտ զգացե՞լ է, մարտի դաշտից ընկերոջ դիակը հանե՞լ է (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում զրուցեցինք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։

Անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարների նոր նշանակումներին՝ քաղաքական գործիչը նշեց, որ ազգային անվտանգությանն առնչվող կարևորագույն կառույցի ղեկավարներին ամեն օր փոխելով՝ Փաշինյանն իր քաղաքական ամբիցիաներն է բավարարում։

Գառնիկ Իսագուլյանը մի կարևոր դիտարկում արեց, նշելով՝ ԱԱԾ ղեկավար ընտրելուց առաջ տվյալ պաշտոնին հավակնող մարդը պետք է համապատասխան ստուգումներ անցնի, որը կարող է տևել տարիներ, այնուհետև հարց ուղղեց՝ արդյո՞ք նորանշանակ ԱԱԾ պետը անցել է այդ ստուգումները։

Մանրամասները՝ տեսանյութում