Հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց թթվածնի ևս 28 խտացուցիչ. Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել` հայտնելով, որ հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ, որոնք, առանց չափազանցության, կորոնավիրուսով վարկված բոժառուների կյանքեր են փրկում։

«Հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ, որոնք, առանց չափազանցության, կորոնավիրուսով վարկված պացիենտների կյանքեր են փրկում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և վերջերս ձևավորված «Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնության համագործակցությանը միացան նաև Լյուքսեմբուրգի և Բելգիայի մեր հայրենակիցները, ինչպես նաև Կարիտաս բարեսիրական կազմակերպերպությունը։ Ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրվա ընթացքում այս նախաձեռնության շնորհիվ Առողջապահության նախարարությանը հանձնվեց թթվածնի 55 խտացուցիչ։ Սարքերի տեղափոխման և ընթացիկ այլ հարցերում ունեցել ենք Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի շարունակական աջակցությունը:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Հիմնադրամի խողովակներով Հայաստան ու Արցախ է հասցվել 75 նմանատիպ սարք»,- գրել է Արշամյանը։

Հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ, որոնք, առանց չափազանցության, կորոնավիրուսով վարկված…

Опубликовано Haykak Arshamyan Четверг, 11 июня 2020 г.