«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին է հատկացրել 1500 թեստ. Սերգեյ Կոպիրկին

«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին է  հատկացրել 1500 թեստ կորոնավիրուսի հայտնաբերման համար, ինչպես նաև ախտորոշման համար անհրաժեշտ ռեագենտներ է  հատկացվել Հայաստանի առողջապահության նախարարությանը անհատույց: Այս մասին առցանց ասուլիսում հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում նշանակալի դեր է խաղում ապրիլի 7-ից Հայաստանում գտնվող ռուսական նորագույն ժամանակակից ախտորոշման շարժական լաբորատորիան, որի ժամանման համար պայմանավորվել էին երկու երկրների պաշտպանության նախարարությունները:

«Այդպիսի լաբորատորաներ, բացի Հայաստանից, կան նաև Սերբիայում և Իտալիայում: Այստեղ աշխատելու ընթացքում ռուս մասնագետները ավելի քան 7000 թեստ են անցկացրել: Բացի դրանից, Ռուսաստանը 6 մեքենա է հատկացրել, համակարգիչներ և այլ տեխնիկա, որը պետք կգա սահմանային հսկիչ անցակետերում»,- տեղեկացրել է Կոպիրկինը: