Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին՝ պահանջելով փոխհատուցել պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Պատգամավորը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցել:

Գործը մակագրվել է Հովիկ Շահնազարյանին, Սիփան Փաշինյանի ներկայացուցիչը Լիլիթ Ենոքյանն է: