Ի՞նչ խութեր են առաջացել Հայաստան-Իրան հարաբերություններում (տեսանյութ)

Հայաստանն ու Իրանը հարևան, բարեկամ երկրներ են՝ կապված հազարամյակների պատմությամբ։ Ոչբարեկամ երկրներով շրջապատված Հայաստանի համար Իրանը, նաև ռազմավարական առումով, կարևորագույն  երկիր է:

2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կար անհանգստություն, որ  իշխանության եկած թիմը, որի կազմում հիմնականում արևմտամետ հայացքներ ունեցող անձինք են,  իրենց անփորձությամբ նաև Արևմուտքի կողմից հնարավոր ուղղորդմամբ, կարող են գնալ այնպիսի քայլերի, որոնք կվտանգեն երկու բարեկամ երկրների հարաբերությունները:

Նախօրեին, Թեհրանում՝ Հայաստանի դեսպանության դիմաց, բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ի՞նչ խութեր են առաջացել հայ-իրանական հարաբերությոններում։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն է:

Մանրամասները՝ տեսանյութում