Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ․ ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» հայտարարությանը, գրել է․ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ:Խնդրում եմ զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»:

Նշենք, որ «Սասնա ծռերը» լուսանկար էր տարածել՝ գրելով․ «Դավաճանությունը գործողության մեջ:

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։

ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտոնապես պարզաբանել այս դավաճանական գործողությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Եթե կառավարությունը նշված քայլերը չկատարի, ապա կստանձնի դավաճանության պատասխանատվությունը»։

‼️«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու…

Опубликовано Alina Nikoghosyan Четверг, 11 июня 2020 г.