Այո ՜, Իսրայելի հետ անպայման պետք է հարաբերությունները խորացնել և ընդլայնել, բայց ոչ մի դեպքում Իրանի հետ մեր փոխհարաբերությունների հաշվին

Մինչ իշխանությունը ինքնամոռաց զբաղված է ԲՀԿ-ի վրա կատաղի և անիմաստ տեղեկատվական գրոհներ կազմակերպելով, մեր արտաքին քաղաքականության մեջ հասունանում է մի խնդիր, որի մասին ես ամիսներ առաջ բարձրաձայնել եմ, սակայն ոչ մի ադեկվատ արձագանք չեմ ստացել իշխանության կողմից ։

Խոսքը Իսրայելում նախատեսվող հայկական դեսպանատան բացման և այս նպատակի հավանական խնդիրների մասին է՝ իրանական ուղղությամբ։

Շտապեմ ընդգծել , որ միշտ շատ ջերմ եմ վերաբերվել Իսրայելին և իրականում համարում եմ, որ մենք շատ բան ունենք սովորելու իսրայելցիներից՝ պետականաշինության հարցում, ունեմ բազմաթիվ հրեա ընկերներ.

բայց…

Բայց այս ամենի կողքին, ոչ պակաս հիանում եմ նաև Իրանով և համարում եմ, որ Իրանը մեզ համար ոչ միայն եղբայրական երկիր է, տարածաշրջանում մոտ հարևան և գործընկեր, այլև մեր և իրանցիների տեսլականը շատ հարցերի շուրջ համընկնում է։

Դրա հետ մեկտեղ, մենք գիտենք, որ Իրանն ունի սկզբունքային և շատ լուրջ լարված հարաբերություններ Իսրայելի հետ և շատ ուշադիր է վերաբերվում յուրաքանչյուր հարցի, որը վերաբերում է Իսրայելի ազդեցության աճին՝ իր սահմանների մոտ և առհասարակ մեր տարածաշրջանում։

Իսրայելն իր հերթին դիտարկում է Իրանին, որպես՝ համար մեկ թշնամի և կրկին հիմնական տարածաշրջանային մրցակից։

Դրա հետ մեկտեղ Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի հիմնական ռազմական մատակարարներից մեկը (ժամանակակից զենք, զինամթերք, ռազմական ԱԹՍ-ներ, ՀՕՊ համակարգեր, հրթիռային համակարգեր և այլն), Ադրբեջանն իր հերթին հանդիսանում է Իսրայելի առանցքային՝ նավթ մատակարարող գործընկեր երկիր։

Սա շատ հակիրճ, որպեսզի մինիմալ կերպով կարողանանք պատկերացնել՝ Իրանի և Իսրայելի միջև տիրող քաղաքական ելևէջները։

Հիմա հարց, ի՞նչ իմաստ կա Իսրայելում հիմա ՀՀ դեսպանատուն բացել։

Մի կողմից փչացնելով Իրանի հետ հարաբերությունները, մյուս կողմից չստանալ Իսրայելից ոչ մի զգալի դիվիդենտ (դա ես վստահ պնդում եմ)։

Հասկանում եմ հայկական դիվանագիտական հաշվարկների տրամաբանությունը, բայց դրա հետ մեկտեղ միանգամայն համոզված եմ, որ այդ հաշվարկները սխալ են և բացի լուրջ խնդիրներից՝ մեզ ոչ մի օգուտ չեն տա այս բարդ իրավիճակում։

Իրանը մեզ համար բարեկամ, եղբայրական և չափազանց կարևոր երկիր է և մենք պետք է շշշշաաաատտտտ ուշադիր գործենք այդ ուղղությամբ։

Իհարկե ՜, մենք պետք է գործենք հիմնվելով մեր ինքնիշխանության դիրքերից և նպատակահարմարության սկզբունքից, սակայն որքանո՞վ է այս քայլը այսօր նպատակահարմար։

Մի խոսքով…

Հուսամ «իրար հասկացանք»։

Հ․Գ․Այո ՜, Իսրայելի հետ անպայման պետք է հարաբերությունները խորացնել և ընդլայնել, բայց ոչ մի դեպքում Իրանի հետ մեր փոխհարաբերությունների հաշվին։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Մինչ իշխանությունը ինքնամոռաց զբաղված է ԲՀԿ ի վրա կատաղի և անիմաստ տեղեկատվական գրոհներ կազմակերպելով, մեր արտաքին…

Опубликовано Arman Abovyan Среда, 10 июня 2020 г.