Թզուկների իշխանություն․ մեծ գործերը չեն իրականացվում մանր մարդկանցով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Իրավաբանների և հոգեբանների ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը։

Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը վերջապես արձանագրեց, որ 2016 թվականին դիրքերում պաշտպանության բանակը սպառազինության, վառելիքի և սննդի խնդիր չի ունեցել։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմություն էր, պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարում էր, թե հենց Հանրապետական կուսակցության խղճին է Քառօրյա պատերազմի ձախողումը, թե նրանք ձախողել են Հայաստանի և Արցախի պաշտպանության կազմակերպումը և հարյուրավոր զոհեր են տվել չորս օրվա ընթացքում, զինվորը փամփուշտ չի ունեցել, կռվել է  բահերով, եղել է քաղցած, առաջնագծում միայնակ՝ առանց հրամանատարների, տանկերի վառելիքը չի եղել․․․ Խաչատուր Մարոզյանի համոզմամբ՝ դեռ ընդդիմություն եղած ժամանակ նման հայտարարություններով այսօրվա վարչապետը մեր բանակը, հայրենիքը, մեր պետականությունը արժեզրկելու և թուլացնելու նպատակ է ունեցել, և այդ նույն քաղաքականությունն իրականացվում է նաև այսօր։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև վերջին պաշտոնանկություններին ու նոր նշանակումներին ԶՈՒ շտաբի պետի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի պաշտոնում՝ ասելով, որ այդկերպ երկրի ղեկավարը փորձում է անվերապահորեն իրեն հնազանդեցնել բավականին պատասխանատու ոլորտները, քանի որ նախկին ղեկավարներն այլևս չէին լսում նրան, նրա ամեն քմահաճույքը կյանքի չէին կոչում։

Մանրամասները՝ տեսանյութում