Մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 18 դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 566 նոր դեպք, ապաքինվել է ևս 240 մարդ:

Արձանագրվել է մահվան 18 դեպք: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ բուժառուները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ բուժառուները ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 82 է: