Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 566-ով, ապաքինվածներինը՝ 240-ով

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 566 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 669-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 245 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 82 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 327-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 240 է, ընդհանուր առողջացածներինը՝ 5 466, փաստացի բուժվողներինը՝ 8876 (մեկ օրում ավելացել է 303-ով): Մեկ օրում թեստավորվել է 2 233 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 75 389 քաղաքացի: