Այսօր լսելով դրա բարբաջանքները՝ հանգիստ սրտով միանում եմ մեր լոռեցիների արտահայտած բոլոր «որակավորումներին»

Անասնակրատիա «по лоримазпетовски»…

Այսօր լսեցի Լոռվա մարզի այսպես կոչված՝ «մարզպետի» հարցազրույցը և ակամայից հիշեցի մի դեպք, որը տեղի է ունեցել իմ հետ Լոռիում։

Գաղտնիք չէ, որ ԲՀԿ՝ մեր պատգամավորները մշտապես այցելում ենք տարբեր մարզեր, որպեսզի ծանոթանանք այդ մարզերի խնդիրներին։

Եվ ուրեմն հերթական այցի ժամանակ գտնվելով Լոռվա մարզում՝ լոռեցիների հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեցի մարդկանց, թե ո՞րն է մարզի հիմնական խնդիրը և … միանգամից լսեցի ահավոր հայհոյանքների մի շարան ուղղված իրենց մարզպետի հասցեին։

Դե լոռեցիները ուղիղ և շիտակ մարդիկ են և հայհոյանքներով վերհիշեցին իրենց մարզպետի ցեղն ու գերդաստանը։

Իրականում տեղում փորձեցի մարդկանց սթափեցնել, բայց ստացա պատասխան «Աբովյան ջան,ախր դու էդ աննասունին չես ճանաչում «սրբապիղծ գյադայա»…և կրկին հայհոյանքներ, հայհոյանքներ, հայհոյանքներ։

Այո՛, մինչ այս օրը ես չեմ ճանաչել դրան, սակայն այսօր լսելով դրա բարբաջանքները՝ հանգիստ սրտով միանում եմ մեր լոռեցիների արտահայտած բոլոր «որակավորումներին»։

Ես իրականում արդեն ֆիզիկական զզվանք եմ զգում, երբ ականատես եմ լինում, թե ինչպես կերակրատաշտակի մոտ հայտված «գյադա֊գյուդեքը» անցնելով բոլոր հնարհավոր սահմաները ինքնամոռաց լպստում են իրենց իշխանավոր ղեկավարի «համատասխան» տեղը։

Կոչ եմ անում իշխանություններին, շատ շուտ իրենց մանկլավիկների սանձերը քաշեն, քանզի արդեն իրավիճակը մոտենում է անդառնալի կետին։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Անասնակրատիա "по лоримазпетовски"…Այսօր լսեցի Լոռվա մարզի, այսպես կոչված "մարզպետի" հարցազրույցը և ակամայից հիշեցի…

Опубликовано Arman Abovyan Среда, 10 июня 2020 г.