Փաշինյանը արտակարգ դրությունը ձգում է, որ էն, ինչը կարող է հասարակական դիմադրություն առաջացնել՝ «սղցնի» (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում զրուցեցինք  ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանի հետ։

Գեղամ Պետրոսյանն անդրադառնալով կոնվենցիաների վավերացմանն ու դրանց բովանդակությանը՝ ընդգծեց․ «Հայ ազգը կնամեծար, մայրապաշտ ազգ է, որևէ մեկը, որևէ կոնվենցիայով չի՛ կարող ինձ պարտադրել՝ ինչպես հարգել, մորը, կնոջը, քրոջը, դստերը»։

Մեր զրուցակիցը  որպես մանկավարժ, մտահոգություն հայտնեց, որ հայոց լեզու, հայ գրականություն, եկեղեցու պատմություն առարկաները պարտադիր ուսուցումից հանելը վտանգավոր և ոչ հայանապաստ որոշում է, դրանով մենք «թշնամու բերանը լեզու ենք դնում»։

Իրավամբ, երբ նայում ես, թե ոնց են թշնամական երկրները դաստիարակում իրենց մատաղ սերնդին՝ փոքրուց հայրենասիրություն ներարկելով, մեղմ ասած՝ ցավ ես ապրում։